Ադրբեջանի կողմից կիրառված ԱԹՍ-ների հարվածից զոհված Արմոն և Գագիկն Արցախի Գիշի գյուղից են
Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ գիշերը կիրառված ԱԹՍ-ների հարվածից զոհված Գագիկ Բալայանը և Արմո Աբգարյանն Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից են։
«Երկուսն էլ կամավորականներ էին, աշխարհազորի կազմում էին ընդգրկվել՝ բնականաբար 44-օրյա պատերազմից հետո․․․ Եվ Գագիկը, և Արմոն բազմազավակ հայրեր էին՝ ամեն մեկը չորս զավակ ունի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գիշիի համայնքապետ Սերոբ Աղաբեկյանը։
Արցախի պաշտպանության համար նահատակված Արմոն 1969թ․ ծնունդ էր, իսկ Գագիկը՝ 1987 թվականի․․․
Գագիկի չորս զավակներն էլ, ինչպես նշեց համայնքապետը, անչափահաս են։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 4 զոհ՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան,Գագիկ Բալայան։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ իրականացրել է ահաբեկչական գործողություններ. Արցախի ԱԺ պատգամավոր
- Անհապաղ դադարեցրեք բանակցությունները. Արցախի ԱԺ-ն հայտարարությամբ դիմեց Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանին
- Խոսրով Հարությունյան. Այս ամենի համար Արցախում պերսոնալ պատասխանատվություն է կրում մեկ մարդ
- Արթուր Խաչատրյանի հարցը՝ ՄԱԿ ներկայացուցիչներին. Ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս ինքնորոշման իրավունքն իրացրած մյուս ազգերից
- ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական հարձակումից զոհված զինծառայողների անունները
- Ադրբեջանը կրակել է հրետանային միջոցներից, հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան