Ամուրի մարզում գտել են անտառում կորած 11-ամյա տղային
Փրկարարները գտել են Ամուրի շրջանի անտառում հոր հետ որսի ժամանակ անհետացած տղային, գրում է ՏԱՍՍ-ը։
«Երեան ողջ է»,- ասել են «Ամուր» որոնողափրկարարական ջոկատից։
Ըստ աղբյուրի՝ 11-ամյա տղան անհետացել է անտառում։ Տղայի հայրն ասել է, որ իրենք միասին գնացել են որսի, տղան մտել է անտառ ու մոլորվել։ Հայրը դիմել է փրկարարների օգնությանը։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են փրկարարներ, ոստիկանության աշխատակիցներ, կորած և տուժած երեխաների օգնության ազգային կենտրոնի կամավորներ: Գործի են դրվել բարձր անցանելի տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, Կվադրոցիկլ, օդանավեր ։