Այդ ամենը կատարվում է Թուրքիայի ուղղորդմամբ և քաջալերմամբ․ Ավետիք Իշխանյան
Հասարակական գործիչ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը, հարձակումներ գործում, կրակում և սպանում արցախցի երիտասարդներին։ Պարզ է, որ այդ ամենը կատարվում է Թուրքիայի ուղղորդմամբ և քաջալերմամբ։ Եվ այս ամենի ֆոնին, վարչապետ կոչեցյալը, շնորհավորում է Թուրքիայի նախագահին տոնի առթիվ։
Ի՞նչ դնես սրա անունը՝ պետական մտածողությու՞ն և դիվանագիտու՞թյուն, թե՞ արժանապատվության պակաս և ողորմելիություն։ Իհարկե վերջինները, բայց ոչ միայն։
Ինչպես քպ-ականներն են հարմար առիթ փնտրում, քծնելու, սողալու համար, իրենց տիրոջ ոտքերի առաջ, այնպես էլ նրանց ստրկատերն է , ամեն առիթով քծնում, սողում, արդեն իր տիրոջ՝ Թուրքիայի նախագահի առաջ։ Ցավոք, սա է իրականությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան