Վարդևանյան. Միջազգային իրավունքը սլանում է դեպի իր վախճանը
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.
«Միջազգային իրավունքի լինելիության երաշխիքներից մեկը հենց Արդարադատության միջազգային դատարանն է: Կոսովոյի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ 2010 թվականին նույն դատարանն իր ոչ թե պարտադիր բնույթ ունեցող, այլ խորհրդատվական կարծիքով ընդլայնեց ինքնորոշման իրավունքի շրջանակը: Այդ դիրքորոշումը, չմնաց թղթի վրա:
2023 թվականին փետրվար ամսին Արդարադատության միջազգային դատարանը պարտադիր կատարման ենթակա որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ, արձանագրել է ադրբեջանի հակաօրինական վարքագիծն Արցախում, բայց իրավիճակի որևէ նվազագույն դրական փոփոխություն առկա չէ:
Դատարանի որոշումները ըստ իրավունքի ճյուղի, եթե մնում են թղթի վրա, չեն կատարվում, ուրեմն այդ իրավունքի վախճանի սկիզբն է: Արցախում մինչ օրս առկա ադրբեջանական հանցավոր արարքները, շրջափակման փաստը, ՄԱԿ-ի Դատարանի որոշման կոպիտ անտեսումն ու խախտումը` հիմնավորում են, որ միջազգային իրավունքը սլանում է դեպի իր վախճանը...»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն այս ամեն ինչին լուրջ չի վերաբերվում, որովհետև տեսել է՝ Հաագայի դատարանի վճիռն է արհամարհել, ու դա իրենց ներվել է. Բեքարյան
- Վաղ թե ուշ Ալիևը ստիպված է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առաջ. Վարդանյան
- Հայաստանը հնարավոր լծակներով պետք է հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը. Եղիշե Կիրակոսյան
- Հաագայի դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար. Գուտերեշ
- Հաագայի դատարանն արձանագրեց Ադրբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար. Փաշինյան
- ՀՀ ԱԳՆ-ն միջազգային գործընկերներին կոչ է անում ապահովել Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման անհապաղ իրականացումը
- Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ
- Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ Հաագայի դատարանի որոշման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա