Ադրբեջանը Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ իրականացրել է ահաբեկչական գործողություններ. Արցախի ԱԺ պատգամավոր
«Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները՝ կիրառելով ականանետեր, ԱԹՍ-ներ, գիշերը Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ իրականացրել է ահաբեկչական գործողություններ, որի հետևանքով ունեցել ենք անդառնալի մարդկային կորուստներ»,-Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արթուր Հարությունյանը։
Նա նշեց, որ լիակատար շրջափակումը, ուժի սպառնալիքի միջոցով Արցախն առանց հայերի թողնելու Բաքվի իշխանությունների հետևողական քաղաքականությունը և ժամանակ առ ժամանակ ուժի կիրառումն ապացուցում են Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու վերջնանպատակի գոյությունը։
«Ամերիկյան միջնորդությամբ բանակցային գործընթացին և խաղաղությանը պատրաստվելու ադրբեջանական դիվանագիտական կորպուսի հռետորաբանությանը զուգահեռ Արցախում իրականացվում է ռազմական ագրեսիա, որն էլ, ինչպես տեսնում ենք, արվում է տարածաշրջանը լարված պահելու, Արցախյան հիմնահարցը հայաթափման միջոցով լուծելու հստակ նպատակով և քայլերի տրամաբանական հաջորդականությամբ»,- ասաց պատգամավորը։
Ա. Հարությունյանը նշեց, ցավոք սրտի, այս քաղաքական օրակարգի դեմ հակամարտության լուծմամբ զբաղվող միջնորդ կողմերը ոչ մի առարկայական քայլեր չեն ձեռնարկում հարցին վերջնական և արդարացի լուծում տալու համար, հայտարարություններից զատ չկա ոչ մի պատժամիջոց, առարկայական քաղաքական քայլ, որը կզսպի Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, այդ իսկ պատճառով Ադրբեջանը շարունակում է ամենաթողության մթնոլորտում իրականացնել իր դավադիր ծրագիրը։
«Սրա հիմնական պատճառներից մեկն, իհարկե, Ադրբեջանի էներգառեսուրսների մասով գոյություն ունեցող պայմանագրերն են, դրանցից կախվածությունը, մեր թշնամու կողմից այս գործոնի օգտագործման փորձերը։ Փաստացի, ստեղծվել է մի իրավիճակ, որում արցախահայության կենսական իրավունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի զիջման հաշվին փորձ է արվում բավարարել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կեղծ խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Միջազգային դերակատարների դեպքում գուցե և Արցախի ժողովրդի ճակատագիրը կարելի է երկրորդել Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածություններին, բայց այն, որ այդ ճանապարհով հնարավոր չէ ստանալ հարցի լուծում, նույնպես փաստ է։
Արցախն առանց հայերի թողնելու քաղաքական մտադրությունն ի սկզբանե դատապարտված է ձախողման, նման պատճառով ոչ միայն չի լինելու խաղաղություն, այլև տարածաշրջան մուտք է գործելու նոր էսկալյացիայի և բախումների շրջան իր անկանխատեսելի հետևանքներով և արդյունքներով, որից կարող են տուժել նաև մեր հաշվին զիջումների պատրաստ միջազգային դերակատարները»,- ասաց Ա. Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անհապաղ դադարեցրեք բանակցությունները. Արցախի ԱԺ-ն հայտարարությամբ դիմեց Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանին
- Խոսրով Հարությունյան. Այս ամենի համար Արցախում պերսոնալ պատասխանատվություն է կրում մեկ մարդ
- Արթուր Խաչատրյանի հարցը՝ ՄԱԿ ներկայացուցիչներին. Ինչո՞վ է Արցախի ժողովուրդը պակաս ինքնորոշման իրավունքն իրացրած մյուս ազգերից
- Արցախի ԱԺ նախագահը խորհրդակցություն է հրավիրել
- ... այս նույն պահին Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետանիով ու ԱԹՍ-ներով Արցախում մեր զինվորներին էր խոցում
- «SOS Artsakh». Այս նստացույցերով ևս մեկ անգամ բարձրաձայնում ենք Արցախում տիրող հումանիտար աղետի մասին
- ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական հարձակումից զոհված զինծառայողների անունները
- Երկխոսությունը տևական խաղաղության բանալին է. Բլինքենը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
- Ադրբեջանը կրակել է հրետանային միջոցներից, հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ
- Արարատ Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան