Արսեն Բաբայանը հարցնում է Կարեն Անդրեասյանին՝ պատրա՞ստ է ինքնակամ կրել պատասխանատվություն
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«ԲԴԽ նախագահ, միաժամանակ «Համախմբում» կուսակցության ղեկավար մարմնի անդամ (պաշտոնական տվյալներով) Կարեն Անդրեասյանը պնդում էր, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր այն դատավորները, որոնց կայացրած դատական ակտերի հետևանքով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ գանգատներով պետությանը պարտավորեցրել է փոխհատուցումներ վճարել:
Հիմա ստացվել է այնպես, որ Կարեն Անդրեասյանի ղեկավարած Խորհուրդը բազմաթիվ դատավորների լիազորությունները դադարեցնելիս նրանց նկատմամբ թույլ է տվել առերևույթ խախտումներ:
Այս պահին ՄԻԵԴ-ը հրատապ կարգով (աննախադեպ է ՀՀ-ում) ընթացք է տվել այդ դատավորների գանգատներին և ամենայն հավանականությամբ խախտումները կճանաչի և փոխհատուցումներ կսահմանի:
Հարց Կարեն Անդրեասյանին. ՄԻԵԴ-ի կողմից այդպիսի որոշումներ կայացվելու դեպքում պատրա՞ստ է ինքնակամ կրել պատասխանատվություն»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանը Կարեն Անդրեասյանի վրա երկու մարմնի ուշադրություն է հրավիրում
- ԱՆ-ն արձագանքում է Գրիգոր Մինասյանի մասին գրառմանը
- Արսեն Բաբայանը Գրիգոր Մինասյանի վրա է հրավիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունը