Տվել է դեպի Երևան-Տիվատ-Երևան երթուղով չվերթերի մեկնարկը
FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հունիսի 27-ից տվել է դեպի Երևան - Տիվատ - Երևան երթուղով չվերթերի մեկնարկը:Այս մասին տեղեկացնում է ավիաընկերությունը։
«Երևան - Տիվատ - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Տիվատի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
Ավիաընկերությունն այսօր իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Սամարա, Նովոսիբիրսկ քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լիոն, Միլան, Դյուսելդորֆ, Լառնակա, Տիվատ քաղաքներ, Մերձավոր արևելքի՝ Թեհրան և Թել Ավիվ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Վրաստանը, Թուրքիան և Մոլդովան»,- ասվում է հաղորդագրությունում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան