Զախարովա. Մոսկվան կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել
«Մեզ անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտումների աճը»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Ռուսաստանը ՝ հասնելու այն բանին, որ Բաքվուն կատարի ստանձնած պայմանավորվածությունները։
Նա ընդգծել է, որ Մոսկվան կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել և բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ, քաղաքական և դիվանագիտական միջոցներով` համագործակցելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։
«Մենք կարծում ենք, որ իրավիճակի դեէսկալացիան կնպաստի Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու միջոցների շուտափույթ ընդունմանը»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, ժամը՝ 01:30-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ։ Հայկական կողմից չորս զինծառայող է զոհվել։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 28-ին ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներ չկան. Արցախի ՊՆ
- Ադրբեջանի կողմից կիրառված ԱԹՍ-ների հարվածից զոհված Արմոն և Գագիկն Արցախի Գիշի գյուղից են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան