Ռուսաստանի դերն ամրագրված է համապատասխան փաստաթղթում, որի տակ ստորագրել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դերակատարություն է ունեցել ՌԴ-ն 44-օրյա պատերազմի դադարեցման գործում, հայտարարել է, որ այն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում
«Ռուսաստանի դերն ամրագրված է համապատասխան փաստաթղթում, որի տակ ստորագրել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։ Եվ այդ դերը ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ այն հաստատվել . հակամարտող կողմերի կողմից։ 2020 թվականի պատերազմի քննությունը Հայաստանի ներքին գործն է և բոլոր հարցերը, որոնք ուղղվել են Փաշինյանին, ներքին ուսումնասիրության արդյունքների, ճշմարտությունը բացահայտելու վերաբերյալ հարցեր են»,- ասել է Զախարովան։
Անդրադառնալով Լաչինի միջանցքով հումանիտար բեռների չոխընդոտմանը վերաբերող հարցին, Զախարովան ասաց․ «Խաղաղապահները դեռ կանգնած են, և այսքան ժամանակ այդքան բան են անում, ապացուցում են, որ խաղաղությունը հնարավոր է։ Այդ ամենի վրա է այսօր «խաղադրույք» կատարվում։ Մեր փորձագետներն աշխատում են, որոնք մշտապես կապի մեջ են և' Երևանի, և' Բաքվի հետ»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան