Թուրքիայում «Ազովի» զինյալները օրական ստանում են 728 դոլար.«ՌԻԱ նովոստի»
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը մայիսին Ուկրաինայի ԱԳՆ-ից թույլտվություն է խնդրել 90 օրով երկարաձգել Թուրքիայում «Ազովի»-ի զինվորների օրապահիկի և վարձավճարների վճարումը, որը չորս անգամ գերազանցում է Ուկրաինայի գործադիր կաբինետի սահմանած նորմերը՝ 248 և 480 դոլարը։
Այս մասին ասվում է Բոդնարի՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության երկրորդ տարածքային վարչության ղեկավարությանը ուղղված նամակում, փաստաթղթի պատճենը «ՌԻԱ նովոստի»-ի տրամադրության տակ է։ «Ազով»-ի հրամանատարները հունիսի սկզբին Անկարայում հանդիպել են Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։
«Ռուսական գերությունից ազատված Ուկրաինայի ազգային գվարդիայի և զինված ուժերի A2802 զորամասերի 3057 զինծառայողի՝ Թուրքիայի Հանրապետությունում մնալու աջակցության շրջանակում, խնդրում ենք համաձայնության գալ նրանց տրվող հավեագրումների երկարաձգմանը՝ օրական ծախսերի համար (62 ԱՄՆ դոլար) և օրական բնակարանների վարձակալման ծախսերի առավելագույն չափով (120 ԱՄՆ դոլար), որոնք գումարվում են Ուկրաինայի Նախարարների կաբինետի 2011 թվականի փետրվարի 2-ի թիվ 98 հրամանագրով՝ հունիսի 1-ից 90 օրվա համար 248 և 480 ԱՄՆ դոլար»,-ասվում է փաստաթղթում։
Հարակից հրապարակումներ`
- Ավստրալիան Ուկրաինային ևս 73,4 մլն դոլար կհատկացնի որպես ռազմական օգնություն
- Ուկրաինայի Պոլտավայի մարզում քանդել են Մաքսիմ Գորկու հուշարձանը
- Թուրքիան «Բայրաքթար» կարտադրի Ուկրաինայում
- ԱՄՆ-ը 1,3 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն կտրամադրի Ուկրաինային. Բլինքեն
- ԵՄ-ն մոտ 50 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի հունիսի 23-ին