«Ժողովուրդ». Հայկ Մարությանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս վերադարձել է Հայաստան և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման հանգել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարությանը երկար մտորումներից հետո վերջնական որոշում է կայացրել ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:
Մեր աղբյուրները տեղեկացրին, որ Մարությանը, մերժումներ ստանալով ՀԱԿ-ի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կողմից, որոշել է դիմել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանին: Վերջինս համաձայնել է, և սեպտեմբերի 17-ին Երևանի նախկին քաղաքապետը կրկին կփորձի իր ուժերը Երևանի ավագանու ընտրություններին:
Տեղեկացանք նաև, որ Մարությանն առաջիկայում կհանդիպի թիմակիցների հետ ու կհայտնի իր այս որոշման մասին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Մարությանը դժվար է վերջնական որոշում կայացրել. սկզբում մտերիմներին ասել է, որ իրեն դերասանի մասնագիտությունն ավելի հարազատ է, չի ցանկանում վերադառնալ քաղաքապետարան, բայց մտափոխվել է:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց տեղեկությունը ճշտել հենց Հայկ Մարությանից, բայց նրան գրված մեր նամակները և արված հեռախոսազանգերը դեռ անպատասխան են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները