Փաշինյանը մինչև 2019 թ.-ի վերջը փաստացի չէր տիրապետում բանակցային գործընթացին.Հայկ Մամիջանյան
«Մենք պետք է արձանագրենք, որ Փաշինյանը մինչև 2019 թվականի վերջը փաստացի չէր տիրապետում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի նրբություններին, հիմա էլ չի տիրապետում»,-ուղիղ եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և հավելեց. «Իսկ «Սահարայի նեֆերենդում»-ի հիշատակումը՝ իբր որպես ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքում ծագած տերմին, առհասարակ անգրագիտություն էր, որովհետև «Նեֆերենդում» տերմինը դեռևս Սահարայի շուրջ ծավալվող բանակցությունների ժամանակ է առաջ քաշվել»:
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ սուտ է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովում արած հայտարարությունը, թե աշխարհը չի արձագանքել 2016 թվականի քառօրյա պատերազմին և նշեց, որ դեռ ապրիլի 5-ին Մինսկի խմբի անդամ 9 երկիր՝ Թուրքիայի հետ միասին արձագանքել են պատերազմին՝ նշելով, որ պատերազմով հիմնահարցը չի լուծվի:
Իսկ քառօրյա պատերազմից հետո, ըստ Մամիջանյանի, հայկական կողմն արձանագրեց հաղթանակներ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ ամրագրվել է շփման գծում մոնիթորինգային մշտադիտարկման առաքելություն տեղակայելու դույթը:
Մամիջանյանը հիշեցրեց, որ այդ պայամանավորվածություններն էլ 0-յացրել են Նիկոլ Փաշինյանը և իր ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը, մինչդեռ դրա կյանքի կոչելը հազարավոր կյանքեր կփրկեին:
«Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքվել է ՍԵՊԱ-ի արձանագրությունը, որում հստակ արձանագրված է Արցախի ինքնորոշման սկզբունքը»,-ասաց Մամիջանյանը և հիշեցրեց, որ Փաշինյանը հայտարարում է, թե դրանից հետո էլ չի խոսվել ինքնորոշման իրավունքի սկսզբունքի մասին:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, թվարկելով քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հնչեցրած ստերը, նշեց, որ ժամանակին Սերժ Սարգսյանը Ալիևին ասել է, որ Ադրբեջանի տարածքի կեսն էլ տային, ինքը Մեղրին չի տա, իսկ Իսկանդերի օգտագործման իրավունք Փաշինյանն ունեցել է և ստում է, երբ հակառակի մասին է հայտարարում:
Հարակից հրապարակումներ`
- 2018-ին Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, բայց հետո հերքեցին, ես սուտ դուրս եկա. Փաշինյան
- Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում, բայց մի պրոբլեմ ունեմ. Փաշինյան
- Չեմ իմացել, թե որդիս որտեղ է եղել պատերազմի օրերին ու չեմ հետաքրքրվել. Փաշինյան
- Կինս քաղաքավարական այց է կատարել բունկերում գտնվող հրամկազմին. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան