
... այս նույն պահին Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետանիով ու ԱԹՍ-ներով Արցախում մեր զինվորներին էր խոցում
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման լուսանկարն ու գրել.
«Ահա այս նույն պահին Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետանիով ու ԱԹՍ-ներով Արցախում մեր զինվորներին էր խոցում»։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:
Հիշեցնենք նաև, որ Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ նախօրեին մեկնարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական հարձակումից զոհված զինծառայողների անունները
- Երկխոսությունը տևական խաղաղության բանալին է. Բլինքենը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
- Ադրբեջանը կրակել է հրետանային միջոցներից, հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ
- Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին