Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակը «անհեռատեսություն» է անվանել ԱՊՀ ՄԽՎ-ից դուրս գալու իշխանությունների որոշումը
Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակ Վլադ Բատրինչան «չափազանց անհեռատես» է համարել ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու իշխանությունների որոշումը:
«Սա չափազանց անհեռատես որոշում է: ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը հնարավորություններ է բացում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և ԱՊՀ այլ երկրների հետ հարաբերություններում, ուր արտահանումն ավելացրել ենք նույնիսկ ներկայիս՝ Ուկրաինայի ճգնաժամի պայմաններում: ԱՊՀ-ի շուկաները հեռանկարներ են է բացում մոլդովական տասնյակ ընկերությունների համար, սակայն մեր կառավարությունը հրաժարվում է այն գիտակցել»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Բատրինչան RLive հեռուստաալիքի եթերում։ Նա նաև հիշեցրել է, որ «Ռուսաստանում ներկայումս կա Մոլդովայի 400 հազար քաղաքացի, որոնցից երես է թեքել Քիշնևի ներկայիս իշխանությունը»։
Մինչ այդՄոլդովայի խորհրդարանի խոսնակ և իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության նախագահ Իգոր Գրոսուն հայտարարել էր, որ Մոլդովան սկսել է ԱՊՀ ՄԽՎ-ից դուրս գալու գործընթացը։ Միաժամանակ նա նշել է, որ իշխանությունները ընտրողաբար են մոտենում ԱՊՀ-ի հետ պայմանագրերի չեղարկմանը և մտադիր են պահպանել երկրի տնտեսության համար ձեռնտու պայմանագրերը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի փրկարարները կմասնակցեն անտառային հրդեհների մարման վարժանքներին
- Մոլդովայի նախագահ Սանդուն Ռուսաստանին մեղադրել է գարնանը երկրի իշխանությունը «տապալելու» փորձի մեջ
- Մոլդովայի կառավարությունը չեղարկել է ԱՊՀ երկրների սահմանների պաշտպանության մասին համաձայնագիրը
- Սանդուն հույս ունի, որ Մոլդովան կմտնի Եվրամիություն և կվերադարձնի Մերձդնեստրը
- Մոլդովայում բռնցքամարտիկների կողքին են եղել տեղի հայ համայնքի ներկայացուցիչները
- Մոլդովան ԵՄ-ից 10 մլն եվրո կստանա ուկրաինացի փախստականներին օգնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան