«Որդիների կանչ».Շատ լավ գիտակցում ենք, որ մեր զավակների մահվան և հայրենիքի կորստի համար գլխավոր պատասխանատուն Նիկոլն է
«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը արհամարհանքով է վերաբերվում ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ստեղծված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովին և դրանում ծավալվող ցանկացած քննարկումներին, որոնք նպատակ ունեն արդարացնելու այդ իշխանական ռեժիմի պարագլուխ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պատերազմական հանցագործությունները և հայրենիքի հանձնումը թշնամուն՝ անմիտ դատողություններով, սուտ, կեղծ և անհիմն մոտեցումներով փորձելով պատերազմի և դրա ողբերգական հետևանքների մեղքը բարդել տարբեր մարդկանց և գործիչների, այդ թվում բանակի և զինվորականների վրա։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ծավալված պատերազմն ունի մեկ գլխավոր մեղավոր և պատասխանատու, դա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով մտածված կերպով կամ իր հանցավոր անգործությամբ տապալել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման խաղաղ բանակցային գործընթացը, անհիմն և արկածախնդիր քայլերով սրել է հակամարտությունը և լարվածությունը տարածաշրջանում, ինչը հանգեցրել է պատերազմի, միտումնավոր դավաճանական գործողություններով ղեկավարել է պատերազմը՝ որպես գերագույն հրամանատար։ Պատերազմի ընթացքում, կանխամտածված, չի արձակել իրավիճակից բխող հրամաններ, չի դադարերեցրել մարտական գործողությունները՝ դառնալով նոր հազարավոր զոհերի և տարածքային կորուստների պատճառ, միայն նրա համար, որպեսզի իրեն չանվանեն «դավաճան»։
Հետպատերազմյան շրջանում նրա հայտարարությունները և գործողությունները ոչ միայն ստեղծում են նոր մարտահրավերներ և սպառնալիքներ Արցախի և Հայաստանի համար, այլ փաստացի անարգանք են իրենց մեջ պարունակում՝ ուղղված հայ ժողովրդի այն լուսավոր զավակների հիշատակին, ովքեր երդմանը հավատարիմ՝ իրենց կյանքը զոհաբերել են հանուն Արցախի Ազատության, հանուն Հայաստանի, հանուն հայրենիքի։
Մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր զավակների մահվան և հայրենիքի կորստի համար գլխավոր պատասխանատուն Նիկոլն է, ով, ընդունելով իր հանցանքն ու մեղքը, չպետք է փորձի ինքնուրույն գրել իր մեղադրական եզրակացությունը, որ անակնկալ «տուպիկի առաջ չկանգնի»։ Նա պետք է արժանանա օրենքով սահմանված պատժի ու պատասխանատվության, իրավապահները պետք է ձևակերպեն նրա գործած բոլոր հանցանքները, իսկ դատարանը՝ կայացնի արժանի արդար վճիռը»։
Հարակից հրապարակումներ`
- Սրանք ոտքից գլուխ աննորմալ են․ Արտակ Զաքարյան
- 2018-ին Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, բայց հետո հերքեցին, ես սուտ դուրս եկա. Փաշինյան
- Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում, բայց մի պրոբլեմ ունեմ. Փաշինյան
- Թող հոգեբուժարանում բուժվի, ես հրաման տալու իրավունք չեմ ունեցել. Մ. Հակոբյանը՝ Փաշինյանին
- Չեմ իմացել, թե որդիս որտեղ է եղել պատերազմի օրերին ու չեմ հետաքրքրվել. Փաշինյան
- Կինս քաղաքավարական այց է կատարել բունկերում գտնվող հրամկազմին. Փաշինյան
- 2020-ի սեպտեմբերի 25-ին ինձ զեկուցել են ռադիոկլանմամբ ստացած խոսակցության մասին, որ վաղը ինչ-որ կարևոր գործողության են մասնակցելու. Փաշինյան
- Սուրենյանց. Փաշինյանի դիրքերի թուլացմանը զուգահեռ ՔՊ-ականները քննչական մարմինների մոտ հերթ են կանգնելու
- Դրվագներ կան, որոնք ինձ հանգեցրել են մտքերի՝ ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակը ՀՀ-ում իշխանափոխություն կազմակերպելն էր. Փաշինյան
- Ասել եմ՝ բանակն ինչ ասի, «չէ» չեմ ասելու՝ կոչո՞ւմ է պետք, կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք. Փաշինյան
- Մեղրիի տարբերակը քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիևի միջև 1999թ. հուլիսին Սադարակում. Փաշինյան
- Կա վարկած, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ․ Փաշինյան
- Փաշինյան. Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ պատերազմական կոնվեյերը կանգնեցնել
- Ընդդիմադիրները չեն մասնակցում, բայց նրանց՝ մինչ օրս հնչեցրած հարցերը կտրվեն Նիկոլ Փաշինյանին. Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան