Սթոլթենբերգն Ուկրաինայի հաղթանակը պայման է համարել ՆԱՏՕ-ին նրա անդամակցության հարցի քննարկման համար
Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունում Ուկրաինայի հաղթանակը պայման է ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության վերաբերյալ ցանկացած քննարկման համար։ Այս մասին չորեքշաբթի օրը Բրյուսելում Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Այժմ ամենահրատապ խնդիրն է համոզվել, որ Ուկրաինան հաղթի որպես ինքնիշխան պետություն: Հիմնական ուշադրությունը պետք է լինի Ուկրաինայի հաղթանակի ապահովումը: Եվ դա նախապայման է Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ ցանկացած բովանդակային քննարկման համար»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել են Սթոլթենբերգին ևս մեկ տարի պահել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
- Շոլցն Էրդողանին կոչ է արել Շվեդիայի անդամակցությունը հաստատել ՆԱՏՕ-ին
- Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դեմ է Ուկրաինայի հակամարտության սառեցմանը
- Մոսկվան հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումն Ուկրաինայում կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան