Ինչու ցատկեցիք այդ գործերի վրայից և հասաք մեզ. Սիրանուշ Սահակյանը՝ ԲԴԽ-ում
Բարձրագույն դատական խորհրդի նիստում Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարադատության նախարարի պարտականությունները կարող Լևոն Բալյանի միջնորդության քննարկմանը Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նախ հետաքրքրվեց արդարադատության նախարարության ներկայացուցչից՝ արդյո՞ք տեղյակ է ՄԻԵԴ-ը մինչ օրս ՀՀ դեմ քանի վճիռ է կայացրել։
«Հաշվի առնելով, որ կարգապահական վարույթի հիմք է ծառայել ՄԻԵԴ վճիռը, ճշտե՞լ եք, տեղյա՞կ եք մինչ օրս Հայաստանի դեմ քանի վճիռ է կայացվել»,- հարցրեց Ս. Սահակյանը։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այս պահին տվյալներ չի կարող հիշել ու չի գտնում, որ կոնկրետ այս միջնորդության համար էական է։
Ս.Սահակյանը հայտարարեց՝ 188 վճիռ։
Նա նաև հարցրեց. «Գոնե տեղյա՞կ եք, թե արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով քանի վճիռ է կայացվել»։
ԱՆ ներկայացուցիչն ասաց. «Տեղյակ չեմ»։
«Կարծում եմ՝ սա գործի համար շատ կարևոր է։ Նշեմ՝ 31 գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում։ Ինչո՞ւ 6-րդ հոդված։ Այս բոլոր խախտումների պատասխանատուն դատարաններն են։ Այս առումով դուք կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը, երբ որ արձանագրվել է կոնվենցիան կիրառող ատյանի կողմից, ինքնուրույն կարգապահական պատասխանատվության հիմք դիտարկո՞ւմ եք, թե՞ ոչ։
Մեր վստահորդին, նաև մյուսներին վերագրվել է կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում»,- ասաց Ս. Սահակյանը։
ԱՆ երկայացուցիչն ասաց. «Այո»։
Սիրանուշ Սահակյանը շարունակեց. «Կարո՞ղ եք պարզաբանել, թե ինչ հերթականությամբ եք գործերը որոշել։ Այստեղ մեկնաբանեցիք, որ ավելի ուշ ներկայացված գործն է ձեր սկզբունքը, բայց թույլ տվեք մենք հերքենք, քանի որ երեք վարույթները, որոնք ընթացել են եվրոպական դատարանի վճիռների հիմքով, մեկը կայացվել է 2015 թվականին, երկրորդը 2021 թվականին, երրորդը՝ 2022 թվականին, դուք այստեղ վկայակոչեցիք մի չափանիշ, որ իբր դուք դա կիրառելով եք կանգնել այս գործի վրա, որը ես հերքում եմ փաստեր ներկայացնելով և ուզում եմ հասկանալ հավելյալ մեկնաբանություն ունե՞ք այս առումով, արդյո՞ք ժամանակագրական չափանիշ է դրված եղել այս ուսումնասիրության հիմքում»։
Ներկայացուցիչն ասաց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ անխտիր բոլոր գործերը ուսումնասիրման առարկա դառնում են և դառնալու են։ Հերթականությունն էլ գործերի քննության նշեցինք, թե ինչ կարգով է իրականացվում ուսումնասիրություն»։
Սիրանուշ Սահակյանը նախ հայտնեց, որ 2022-23 թվականներին Հայաստանի դեմ վճիռներ են եղել, այդ թվում 6-րդ հոդվածի խախտմամբ։
«Եթե ըստ ժամանակագրության եք իջել, կուզեի հերթի մեջ մենք էլ կանգնած լինեինք։ Օրինակ, գործերից մեկով վճիռը կայացվել է 2015 թվականին, մեր գործով կայացվել է 2019 թվականին, բայց մենք ունենք մոտավորապես 50-ին մոտ գործեր, որոնք կայացվել են 2022, 2021, 2020 թվականներին, ուզում եմ հասկանալ՝ ինչու ցատեցիք այդ գործերի վրայով ու հասաք մեզ։ Հերթով գայիք, հասնեիք, կարող է մեր հերթը հասներ, բայց հինգ տարի հետո։
Սա ակնհայտ հերքում է ձեր ներկայացրած չափանիշը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ վարույթի հիմքում ՄԻԵԴ վճիռներից մեկն է. նախարարը միջնորդել է դատավորներին պատժել 2009 թվականին, այսինքն՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտերի համար՝««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։
Հարակից հրապարակումներ`
- Խախտման հանգամանքներն առանց ուսումնասիրության եք որոշել կարգապահական պատասխանատվության ենթարկել. Դատավորը՝ ԲԴԽ-ում
- Դուք ընդունել եք՝ ձեր և նախարարի ընկերական հարաբերություններն ազդեցություն ունեն ձեր որոշումների կայացման վրա. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործի քննումը ԲԴԽ-ում հետաձգվեց
- ԲԴԽ նախագահը ցանկանում է որքան հնարավոր է շուտ, թեկուզ օրենքի խախտումներով, կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին. Պետրոսյան
- Գերագույն դավաճանի կողմից ԲԴԽ գործուղված Կարեն Անդրեասյանը վերածվել է մեծագույն իրավասպանի.Ռուբեն Մելիքյան
- ԲԴԽ նախագահը չմեկնաբանեց ԱԱԾ-ում իր դեմ վարույթ նախաձեռնելու մասին լուրը
- Իմ նկատմամբ ձեր կողմնակալ վերաբերմունքի իրական պատճառը հայտնի է միայն ձեզ. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- ԲԴԽ-ն ԱՆ պահանջով 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործն է քննում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան