Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք. ՌԴ ՊՆ
Հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք են գրանցել ՌԴ խաղաղապահները Արցախի Հանրապետության Մարտակերտի և Մարտունու շրջաններում։ ՌԴ ՊՆ կայքի փոխանցմամբ, հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ։
ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում փաստերի առնչությամբ։
Հիշեցնենք, ավելի վաղ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան, Գագիկ Բալայան։ Արցախի Պն-ից նաև հայտնել էին, որ հունիսի 28-ին ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներ չկան։
Հարակից հրապարակումներ`
- Անմահները՝ Քաշաթաղից տեղահանված Երվանդ Թադևոսյան և մարդամոտ ու ընկերասեր Սամվել Թորոսյան
- Հունիսի 28-ին ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներ չկան. Արցախի ՊՆ
- Ադրբեջանի կողմից կիրառված ԱԹՍ-ների հարվածից զոհված Արմոն և Գագիկն Արցախի Գիշի գյուղից են
- ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական հարձակումից զոհված զինծառայողների անունները
- Ադրբեջանը կրակել է հրետանային միջոցներից, հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ
- Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ. ԱՀ ՊՆ
- Ադրբեջանը խախտել է հրադադարը, կրակել տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան