Amnesty International-ը արձանագրում է՝ Ադրբեջանը ԼՂ բնակչությանը զրկել է սննդի մատակարարումներից և հումանիտար աջակցությունից
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ողջունում է Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը զրկել է սննդի մատակարարումներից և հումանիտար աջակցությունից։
«Կազմակերպությունը ընդգծում է նաև, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել ՄԱԿ֊ի բարձրագույն դատական մարմնի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, և պնդում, որ Ադրբեջանը պետք է վերացնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ դնի հումանիտար ճգնաժամին։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից նման հայտարարություններն ու իրավիճակի հասցեական գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային հարթակում որոշում կայացնողների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար»,- գրել է Գ.Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ալյուրի ծավալի խնդիր չկա, անտեղի է հացեղենի ավելորդ քանակի գնման միտումը
- Արցախից Կարմիր խաչի միջնորդությամբ 12 բուժառու տեղափոխվել է Հայաստան
- Ով ասում է Արցախը մերը չէ, ինձ համար ինքը հայ չէ. Մրո
- Մակրոն. Արցախի հարցում մնում եմ վճռական, կշարունակեմ իմ ջանքերը, նույնիսկ եթե միջազգային ընտանիքում գրեթե միակն եմ այս օրակարգով
- Արցախում բոլոր առումներով վճռվում է հայի ճակատագիրը․ Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանն իր հայատյաց պետական քաղաքականությունից ոչ միայն չի հրաժարվել, այլ ավելի են խորացրել թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ. Թաթոյան
- «Ապրել, ապրել, ապրել... » Արցախում
- ՄԱԿ-ի գրասենյակից խոստացել են գտնել ճանապարհ և կաթնախառնուրդներ հասցնել Արցախ, Սոֆյա Հովսեփյան
- «SOS Artsakh». Այս նստացույցերով ևս մեկ անգամ բարձրաձայնում ենք Արցախում տիրող հումանիտար աղետի մասին
- Արցախում վառելիքի սղության պատճառով տրանսպորտն աշխատում է գերծանրաբեռնված
- Արցախում խմելու ջրի հետ կապված իրավիճակն առայժմ վերահսկելի է
- Նաիրա Զոհրաբյան. Արցախում սով է
- Արցախում ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, որից 1 գտնվում է ծանր վիճակում
- Արցախում մոտ 1490 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
- Արցախցի 30-ամյա կինը սթրեսի ու թերսնման պատճառով կորցրել է երեխային․ շրջափակման հետևանքներն Արցախում
- Ավանեսյան. Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը հնարավոր է բացառապես Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան