Կարծում եմ՝ մեր ժողովրդի մեջ 50 հազար առողջ մարդ կգտնվի ու կմիանա «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին. Գյուլումյան
ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը միացել է «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի ստորագրահավաքը։ Նա վստահ է, որ նախաձեռնությունը հաջողություն կունենա, անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը կհավաքվի։
«Եթե վստահ չլինի, երևի ինքս առաջիններից մեկ չէի ստորագրի։ Կարծում եմ՝ մեր ժողովրդի մեջ 50 հազար առողջ մարդ կգտնվի»,- ստորագրահավաքին միանալուց հետո՝ լրագրողներին հետ զրուցում ասաց Ալվինա Գյուլումյանը։
Նա ընդգծեց, որ Արցախի ինքնորոշման ճանաչումն այլընտրանք չունի և տվել է նաև դրա հիմնավորումները՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Նա կարծում է, որ ՀՀ ներկայացուցիչները եթե չեն կարող աջակցել այդ իրավունքի իրացմանը, ապա առնվազն պետք է չխանգարեն։
«Իսկ ցանկացած գործողություն, որը կատարվում է Արցախի Հանրապետությունն այլ պետության կազմում ճանաչելու ուղղությամբ, կարող է խանգարել այդ հարցի վերջնական կարգավորմանը»,- ասաց Ալվինա Գյուլումյանը։
Հարցին՝ միաջզգային դատարանների վճիռներն Ադրբեջանի կողմից անտեսվում են, ինչպե՞ս է հնարավոր հասնել խնդիրների լուծմանը իրավական ճանապարհով, նա ասաց. «Ցանկացած դատարանի վճռի կայացման համար գոյություն ունեն որոշակի մեխանիզմներ, որոնք պետք է հետևողականորեն գործի դնել։ Եթե խոսքը Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշման մասին է, ապա եթե մյուս կողմը չի կատարում այդ որոշման պահանջները, դրա համար հարցը պետք է ընդհուպ բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որը միակ իրավասու մարմինն է, որը կարող է համապատասխան հանձնարարական իջեցնել կամ որոշակի հարկադրանքի միջոցներ կիրառել»։
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի կողմից կայացված միջանկյալ որոշմանը, նրա խոսքով, հարցը կարող է բարձրացվել Նախարարների կոմիտեում, որպեսզի վերջինս որոշակի միջոցներ ձեռնարկի իրավախախտ պետության դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Ով ասում է Արցախը մերը չէ, ինձ համար ինքը հայ չէ. Մրո
- Աննա Կոստանյան. Եթե ձեզ համոզեն, որ փողոցում որևէ տեղ կարող եք ստորագրել ՀայաՔվեի համար, ստորաբար խաբում են
- Երևանի քաղաքապետարանում հասկացան՝ հայտնվում են փակուղու մեջ, նույնիսկ գլխավոր դատախազը չի կարող իրենց փրկել. Չալաբյան
- Հունիսի 29-ից Երևանում բացվում են «Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերը մի շարք հասցեներում
- Քաղաքապետարանը պատասխանել է «Հայաքվե»-ին
- «Հայաքվե»-ն նաև քաղաքապետարան է դիմել
- Ահազանգ. Քաղաքապետարանը տարածքներ չի տրամադրում «Հայաքվե»-ին ստորագրահավաքի համար
- Ինչպես էլեկտրոնային ստորագրությամբ միանալ Հայաքվեին