Աննա Հակոբյան. Տեսանյութի հեղինակի հետ առիթ եմ ունեցել Երևանում մասնակցելու նիստերի, որոնց ընթացքում միայն ինքը խոսում էր ռուսերեն
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին ու գրել.
«Համացանցում մի սիրողական տեսանյութ է տարածվել, որտեղ երևանյան բարերից մեկում հաճախորդը բարմենուհուց պահանջում է հայերեն մենյու, խիստ ռուսական ակցենտով, բայց հայերենով գարեջուր է պահանջում, իսկ երիտասարդ բարմենուհին չի կարողանում դա անել, ռուսերեն է խոսում, որովհետև ենթադրաբար ռուս է կամ՝ ռուսաստանցի, և ՌԴ-ից վերջերս է տեղափոխվել Հայաստան՝ ապրելու, աշխատելու։
Կինը, որ նկարահանել է այս տեսանյութը, որպես աններելի հանցանքի ապացույց առ այն՝ թե ինչպես է Հայաստանում ոտնահարվում պետական լեզուն, ինչպես է ռուս աղջիկը արհամարհում մեր օրենքները, ահա այս կինը տեսանյութը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ և ինքը և իր ընկերները ոսկեղենիկ ռուսերենով կսկծալի մեկնաբանություններ են թողնում։ Ոսկեղենիկ ռուսերենով իրենց ցասումն են արտահայտում Հայոց լեզուն ոտնահարելու կապակցությամբ։
Ըստ նրանց՝ ռուս աղջկան պետք է արգելել իր հացը վաստակել Երևանյան բարում, քանի որ մեկ-երկու տարում հայերեն չի սովորել, բայց իրենց՝ ապուպապով հայ, հայ ծնված և մեծացած հայուհիներին և հայորդիներին թույլատրելի է ՀՀ պեսատական լեզուն ոսկեղենիկ ռուսերենով պաշտպանել ռուսներից ու բոլորից։
Ամենայն հարգանքով, բայց պետք է ասեմ, որ տեսանյութի հեղինակի հետ առիթ եմ ունեցել Երևանում մասնակցելու Հայաստանում հիմնադրված և Հայատանում գործող բարեգործական հիմնադրամի նիստերի, որոնց ընթացքում նրա հիմնական լեզուն ռուսերենն էր։
Բոլորս խոսում էինք հայերեն, իսկ ինքը, եթե նույնիսկ նախադասութունը սկսում էր հայերեն, ապա չէր կարողանում ավարտել և անցնում էր ռուսերենի՝ ամբողջական միտքը հոդաբաշխ արտահայտելու համար։
Բայց իհարկե՝ մեր երկիրը որպես ապրելու ամենալավ տեղ ընտրած բարեկամ ժողովրդին պետք է «նեղել»։ Դա շատ կարևոր, շատ հայրենասիրական քայլ է»։
Տեսանյութի հեղինակը Միրզոյան քառյակի ջութակահար, հասարակական գործիչ Սոնա Ազարյանն է։ Նա սոցցանցում գրառում է արել, որում ասվում է.
«ՀՀ պետական լեզվի մասին օրենք?!
…ոչ, չեմ լսել !!
{Ամենազավեշտալին այն է, որ այն կոչվում է Manhattan speak easy}»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին