Արցախում ալյուրի ծավալի խնդիր չկա, անտեղի է հացեղենի ավելորդ քանակի գնման միտումը
Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարոթյուն է տարածել, որում ասվում է.
«Տեղեկացնում ենք, որ այսօր խանութներում առաջացած հացեղենի արհեստական սղությունը պայմանավորված է որոշ անբարեխիղճ տնտեսավարողների հարուցած խուճապային տրամադրությամբ, որն էլ հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիների կողմից ավելորդ քանակի հացեղենի գնման և մնացածի համար սղության առաջացման:
Ուստի, քաղաքացիներին հորդորում ենք հացեղենի գնումները կատարել ամենօրյա կարիքին համապատասխան քանակով՝ առանց տրվելու խուճապային տրամադրությունների, քանի որ ալյուրի ծավալի խնդիր չկա և որոշակի ծավալով ու պարբերականությամբ կառավարության կողմից մատակարարվում է բոլոր փռերին: Դրան զուգահեռ պետական լիազոր մարմինն աշխատում է փռերի հետ՝ կանխելու դրանցից որոշների անբարեխիղճ վարքը՝ նախատեսվածից ավելի ալյուր ստանալու կամ հացեղեն վաճառելու տեսքով»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում մեկ ամիս առաջ ծնված եռյակը տուն՝ Խնուշինակ է գնացել
- Արցախում վառելիքի սղության պատճառով տրանսպորտն աշխատում է գերծանրաբեռնված
- Արցախում խմելու ջրի հետ կապված իրավիճակն առայժմ վերահսկելի է
- Նաիրա Զոհրաբյան. Արցախում սով է
- Ստեփանակերտում հացի փռերն ալյուր ստանում են փուլերով, աշխատում են գիշերային ժամերին
- Մետաքսե Հակոբյան. Այդ առումով էլ այսօր պարտված ենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան