
«Ժողովուրդ». 103-ից 80-ը չեն լսում Նիկոլ Փաշինյանի ելույթները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի քաղաքական դաշտի նկատմամբ անվստահությունը երկար ժամանակ է՝ բոլոր քաղաքական գործիչները նկատում ու բարձրաձայնում են: Միայն իշխանությունն է, որ պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, թե իրենք ժողովրդի մոտ ունեն վստահություն, իրենք ընտրված իշխանություն են, և Նիկոլ Փաշինյանի անվերապահ վստահությունը շարունակում է պահպանվել նաև այսօր:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցում է անցկացրել Երևանի կենտրոնի փողոցներում՝ պարզելու համար մի շատ հստակ հարց՝ լսում են արդյոք քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի ելույթները, թե ոչ: Հարցումն անցկացվել է 103 քաղաքացու շրջանակներում, որոնցից 80-ը կտրուկ բացասական են արձագանքում հարցին՝ նշելով, որ նույնիսկ անունը լսել չեն ուզում։
Դրական է պատասխանել 14 մարդ՝ մեկնաբանելով, որ լինելով ՀՀ քաղաքացի՝ պարտավոր է ծանոթ լինել ներքաղաքական իրավիճակին։ Վարչապետի ելույթները մասամբ լսում են 9 մարդ, որոնք պատճառ են բերում ժամանակ չունենալու հանգամանքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին