Իրանը դարձել է գազի երրորդ խոշորագույն արտադրողն աշխարհում
Միջազգային վիճակագրությունը վկայում է 2022 թվականին Իրանի նավթի և գազի արդյունահանման աճի մասին, և Իրանն այս տարի դառնում է գազի երրորդ խոշորագույն արտադրողը և նավթի ութերորդ խոշոր արդյունահանողն աշխարհում, փոխանցում է ParsToday-ը։
Համաշխարհային էներգետիկ վիճակագրական զեկույցի նոր տարբերակում Իրանի հում նավթի և կոնդենսատի արդյունահանումը 2022 թվականին աճել է ևս 4,1 տոկոսով և հասել օրական 3 միլիոն 313 հարյուր հազար բարելի՝ չնայած պատժամիջոցների շարունակմանը:
Նախորդ տարվա զեկույցում British Petroleum-ը հայտարարել էր 2021 թվականին Իրանի հում նավթի և գազի կոնդենսատի արդյունահանման 16,1 տոկոս աճի մասին:
13-րդ կառավարության իշխանության գալով, Իրանի նավթի արդյունահանման ծավալները երկու տարի անընդմեջ աճում են:
Համաձայն այս զեկույցի՝ Իրանում բնական գազի արդյունահանումը 2011 թվականից ի վեր աճ է գրանցել, և ԱՄՆ պատժամիջոցները չեն կարողացել կասեցնել Իրանում գազի արդյունահանման աճը։