Քաղբանտարկյալ լինելու համար կարևոր է, որ քրեական վարույթը լինի քաղաքական գործունեության համար.ՀՀ ՄԻՊ-ը՝ Աշոտյանի գործի մասին
«Ես այդ պահին Վիեննայում գործուղման էի, և պարոն Աշոտյանին այցելել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները՝ իմ հանձնարարությամբ»,-կառավարության մուտքի դիմաց տված ճեպազրույցում հայտնեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նա տեղեկացրեց, որ Արմեն Աշոտյանը բողոքներ չի ներկայացրել պահման պայմանների հետ կապված նրա հՀիմնական մտահոգությունները վերաբերել են գործի վերաբերելիք հանգամանքներին քննությանը, ինչպես նաև խափանման միջոցին։
Անահիտ Մանասյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ աշխատակազմը այդ մտահոգությունները փաստաթղթավորել են և անընդհատ կապի մեջ են եղել Արմեն Աշոտյանի փաստաբանի հետ։
«Այդ հարցերի հետ կապված մենք արդեն իսկ գրություններն ուղարկել ենք իրավասու մարմիններին և պատասխանները ստանալուց հետո արդեն կորոշենք ՄԻՊ աշխատակազմի հետագա գործողությունները»,-հայտնեց Մանասյանը։
Պատասխանելով հարցին, թե Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդման ենթարկվում է, թե ոչ՝ ՀՀ ՄԻՊ-ն ասաց.«Մի անգամ էլ, ինչպես մնացած բոլոր գործերի դեպքում է, նշեմ, որ մեզ համար շատ կարևոր է, թե քաղաքացին ինչ մտահոգություններ ու ինչ դիրքորոշումներ է ներկայացնում, բայց նաև կարևոր է հասկանալ մյուս կողմի՝ պետական մարմնի դիրքորոշումը հարցի վերաբերյալ։ Միայն դրա հիման վրա է, որ մենք կարողանում ենք եզրահանգում իրականացնել հարցերի վերաբերյալ»։
«Քաղբանտարկյալ լինելու համար ոչ միայն պարտադիր է քաղաքական, այդ թվում ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվելը, այլ շատ կարևոր է, որ քրեական վարույթը լինի բացառապես այն պատճոռով, որ քաղաքացին քաղաքական գործունեությամբ է զբաղվում»,-«Քաղբանտարկյալի» ձևակերպումը տվեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան