Հայաստանից ու Արցախից հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 22:35-23:15-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նույնպես հերքում է ադրբեջանական տարածած տեղեկությունը. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 28-ի ժամը 23:55-ից հունիսի 29-ի ժամը 00։50-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»:
Հարակից հրապարակումներ`
- Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
- Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք. ՌԴ ՊՆ
- Ադրբեջանի կողմից կիրառված ԱԹՍ-ների հարվածից զոհված Արմոն և Գագիկն Արցախի Գիշի գյուղից են
- ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական հարձակումից զոհված զինծառայողների անունները
- Ադրբեջանը կրակել է հրետանային միջոցներից, հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ
- Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ. ԱՀ ՊՆ
- Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղաշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ. Արցախի ՆԳն
- Ադրբեջանը խախտել է հրադադարը, կրակել տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Երասխում կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ
- Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ
- Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին