Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը՝ 31.600-ի փոխարեն հասնելու է 36.000 դրամի. Նարեկ Մկրտչյան
«Ընդունված նախագծով կբարձրանա նվազագույն կենսաթոշակի չափը՝ 31.600-ի փոխարեն հասնելով 36.000 դրամի, իսկ միջին կենսաթոշակը կբարձրանա 7.1 %-ով՝ 41100 դրամից հասնելով 49700 դրամ»,-կառավարության նիստում Փաշինյանի առաջարկով չզեկուցվող նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը հայտարարեց, որ նվազագույն կենսաթոշակի բարձրացմամբ իրականացվում է կառավարության տված խոստումը՝ նվազագույն և միջին կենսաթոշակների չափն համապատասխանեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին:
Նրա ներկայացմամբ զինվորականների կենսաթոշակներն էլ 87500 դրամի փոխարեն կհացվի 91.600 դրամի:
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ կառավարության ծրագրով 2026 թվականի նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի չափի հավասարեցումն գրեթե կատարված է, քանի որ այն այսօրվա ընդունված որոշմամբ հասցվում է 99.5%-ի, իսկ միջին թոշակի և սպառողական զամբյուղինը 73.7 %-ի:
Նիկոլ Փաշինյան էլ շնորհակալություն հայտնեց հարկ վճարողներին, որոնց շնորհիվ կառավարությունը կարողանում է բարձրացնել թոշակները և հայտարարեց. «Ուզում ենք, որ մեր բոլոր հարկ վճարողներն իրենց հարկերը վճարեն առանց ՊԵԿ-ի և իրավապահ մարմինների աջակցության»:
Նարեկ Մկրտչյանը հավելեց, որ 2018 թվականից հետո նվազագույն կենսաթոշակը 225%-ով է բարձարացվել՝16.000 դրամից հասցնելով 36.000 դրամ, այն դեպքում երբ գնաճը 79% է եղել, իսկ միջին կենսաթոշակը բարձրացվել է 22 %-ով:
«Եթե 2018 թվականին 554 հազար էր կենսաթոշակառուների թիվը, ապա հունիս ամսվա տվյալներով թիվը գերազանցել է 595 հազարը»,-հայտնեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների և բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը. Փաշինյան
- Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունը Սևանա լճից լրացուցիչ 70 մլն մ³ ջուր կվերցնի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին