Պուտինը կարծում է, որ ռուսական ընկերությունները կարող են յուրացնել համաշխարհային շուկաները՝ սկսելով ԱՊՀ-ից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ռուսական ընկերությունները կարող են քայլ առ քայլ յուրացնել համաշխարհային շուկաներին՝ սկսած ԱՊՀ, ՇՀԿ, ԲՐԻԿՍ երկրներից։ Նրա ելույթին անդրադարձել է ՏԱՍՍ-ը
«Մենք բոլորս այստեղ չափահաս մարդիկ ենք, իսկ դուք՝ ձեռնարկատերեր: Դուք գիտեք, որ ամեն ինչ արվում է աստիճանաբար, քայլ առ քայլ: Սկսենք ամենամոտ հարևաններից՝ ԱՊՀ երկրներից, այնուհետև ՇՀԿ-ն և ԲՐԻՍԿՆ են։ Շուկան աներևակայելի մեծ է, վիթխարի»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ASI) «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակի համար» ֆորումում։
«Այդ իսկ պատճառով ես Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությանը խնդրեցի ֆորումի շրջանակներում անցկացնել հայրենական լավագույն նոր ապրանքանիշերի ամենամյա մրցույթ, հրավիրել փոքր և միջին ընկերություններին մասնակցելու դրան»,- ասաց նա՝ ընդգծելով նաև փաստը. որ մարդկանց մեծ մասն ապրում է BRICS երկրներում։
ՌԴ ղեկավարը հիշեցրել է ASI-ի գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևայի խոսքերը, որն ի սկզբանե կարծում էր, որ մրցույթին կմասնակցեն 500 ապրանքանիշեր, և արդյունքում երկու ամսում ներկայացվել է ավելի քան 5000 հայտ հագուստի, սննդամթերքի հայրենական արտադրողներից և բարձրորակ տեխնոլոգիական ապրանքներ մշակողներից։ Պուտինն ընդգծել է, որ մրցակցությունը շատ բարձր է եղել, իսկ հաղթողներն արժանի են մրցանակներին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՊՀ երկրները ԱԳՆ-ի մակարդակով պայմանավորվել են դիմակայել ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին
- Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակը «անհեռատեսություն» է անվանել ԱՊՀ ՄԽՎ-ից դուրս գալու իշխանությունների որոշումը
- Ռուսաստանը հավատարիմ է ԱՊՀ-ի հետ ամենասերտ համագործակցությանը. Պուտին
- Կառավարության ընդունած որոշումը կնպաստի ԱՊՀ տարածքում ներդրումային գործունեության ազատականացմանը
- ՌԴ ԱԴԾ տնօրենը հայտարարել է ԱՊՀ-ն ապակայունացնելու Արևմուտքի ցանկության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան