Մեր կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների և բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը. Փաշինյան
«ԵԽԽՎ վեհաժողովը հրատապ կոչ է նում լուծել ԼՂ-ի հայության իրավուքների և անվտանգության խնդիրները Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում չեզոք միջազգային ներգրավվածության միջոցով»,-ԵԽԽՎ վեհաժողովի ընդունած վերջին զեկույցից կառավարության նիստում մեջբերում արեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա ներկայացմամբ՝ Վեհաժողովն արձանագրել է, որ Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտում է, և արձանագրվել է ԼՂ բնական գազի և էլէկտրաէներգիայի արգելափակման փաստը՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերականգնել այդ մատակարարումները և կատարել Լաչինի միջանցքն արգելափակելու մասին Արդարադատության միջազգային դատարանի հրամանը:
Փաշինյանը հայտնեց, որ ԵԽԽՎ-ի բանաձևն կարևոր է Արցախի շուրջ իրավիճակի միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով և ՀՀ ԱԳՆ-ն հետևողական կլինի այն ԵԽԽՎ-ի գործադիր մարմնում՝ նախարարների խորհրդում պահելու համար:
Անդրադառնալով Վաշինգտոնում տեղի ունեցեղ ՀՀ-Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպմանը՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ասաց. «Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի և մեր կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների և բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան