Երևան-Մեղրի ճանապարհին գազի գլանատակառի պայթյունից տուժած քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Հունիսի 29-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15 կմ-ի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել գազի գլանատակառի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:
Քաղաքացի Ա. Մ.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս մահը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել անվտանգության միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան