Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով բանակցությունները շարունակվելու են` ըստ սահմանված ժամանակացույցի. Պետդեպ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կառուցողական հանդիպում են ունեցել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
Լրագրողը հետաքրքրվել է, թե ԱԳ նախարարների բանակցությունները շարունակվելու են այսօր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած լուրջ միջադեպից հետո, որի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել։
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում զոհերի համար և մեր ցավակցություններն ենք հայտնում նրանց ընտանիքներին` բոլորի ընտանիքներին, որոնք զոհվել են։ Վերջին միջադեպերն առավել ընդգծում են ռազմական գործողությունները դադարեցնելու ու երկարաժամկետ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն հավատարիմ է կողմերին այդ նպատակին հասնելու հարցում օգնություն ցուցաբերելու գործում»,- armeniasputnik.am-ի հաղորդմամբ՝ նշել է Պատելը։
Պատելն ասել է, որ որ բանակցություններն ու աշխատանքները շարունակվելու են` ըստ սահմանված ժամանակացույցի։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն էր տարածել՝ դիմելով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ «անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն»։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 27-29-ը Վաշինգտոնում ընթանում է հայ–ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում ենք ադրբեջանական հարձակման հետևանքների վերաբերյալ կեղծ գրառումները հեռացնել. Արցախի տեղեկատվական շտաբ
- Սալիվանի և Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանը խոսել է Ադրբեջանի այսօրվա ագրեսիվ գործողության մասին
- Վաշինգտոնում բանակցություններ են, այստեղ՝ զոհեր. Քաղաքացիներն՝ վաշինգտոնյան բանակցությունների մասին
- Ադրբեջանի կողմից կիրառված ԱԹՍ-ների հարվածից զոհված Արմոն և Գագիկն Արցախի Գիշի գյուղից են
- Անհապաղ դադարեցրեք բանակցությունները. Արցախի ԱԺ-ն հայտարարությամբ դիմեց Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանին
- ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական հարձակումից զոհված զինծառայողների անունները
- Ադրբեջանը կրակել է հրետանային միջոցներից, հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ
- Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին
- Արարատ Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները