Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը գրում է․
«Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության անունից կատարվել է գրառում, որով Արմեն Աշոտյանը ճանաչվում է քաղաքական բանտարկյալ, իսկ նիկոլականներից պահանջվում է նրան անհապաղ ազատ արձակել:
«Խորը մտահոգություն ենք հայտնում Արմեն Աշոտյանի քաղաքական դրդապատճառներով կալանավորման կապակցությամբ։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Արմեն Աշոտյանին և իրենց ժողովրդավարական իրավունքների իրացման համար Հայաստանում հալածվող բոլոր անձանց։ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում մանրակրկիտ վերանայել իրավիճակը և անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին»»։
Հարակից հրապարակումներ`
- Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին կալանքից ազատել Արմեն Աշոտյանին
- Աշոտյանին կալանքի տանելու իշխանական օպերացիան երկար պլանավորման ճանապարհ է անցել. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան