«Չենք լռելու»․ ՀՀԿ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում ՝ ի աջակցություն Արմեն Աշոտյանի
ՀՀԿ երիտասարդները ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ Արմեն Աշոտյանի կալանավորման։Կառավարության շենքի մոտից «Ազատություն քաղաբանտարկյալներին» պաստառներով և շապիկներով ՀՀԿ երիտասարդները մեկնարկեցին լուռ ակցիան ։
Ի դեպ, մինչ ակցիայի մեկնարկը Կառավարության շենքի մոտ արդեն կուտակվել են ոստիկանական ուժեր։
«Այս պահին լուռ ակցիա ենք իրականացնում ՝ ի աջակցություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի, քանի որ դավաճանական վարչակազմը փորձում է լռեցնել ազգային գործիչներին։ Մենք այստեղ ենք ասելու, որ չենք լռելու»,- հայտարարեց ակցիայի մասնակիցը։
Կառավարության շենքի մոտ ակցիայի մասնակիցները բարձր միացրեցին Արմեն Աշոտյանի ելույթներից։
«Այսօր Հայաստանում չկա ազատ խոսք, այսօր ՀՀ-ում իշխանությունները քայլեր են ձեռնարկում,որպեսզի լռեցնեն բոլոր այն մարդկանց, որոնք ունեն հայկական օրակարգ»,- ասաց ՀՀԿ երիտասարդ մասնակիցը։
«Ի աջակցություն Արմեն Աշոտյանի» ակցիայի մասնակիցները Կառավարության մոտից շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա։ Միաժամանակ վանկարկում են «ազատություն», « Նիկոլ՝ դավաճան»։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին
- Քաղբանտարկյալ լինելու համար կարևոր է, որ քրեական վարույթը լինի քաղաքական գործունեության համար.ՀՀ ՄԻՊ-ը՝ Աշոտյանի գործի մասին
- Այդ ո՞ւր՝ առանց պատիվ. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
- «Հաց և տեսարաններ» շոուում երբ ավարտվեն արմենաշոտյանները, մսաղացի տակ գնալու եք բոլորդ.Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանի մերձավորներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին