«Փաստ». Արման Թաթոյանի առաջադրմամբ ընդդիմադիր մի շարք ուժեր ցանկություն ունեն ձևավորել նոր բևեռ
«Փաստ» թերթը գրում է.
«Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկայում հայտարարելու է նոր շարժում սկսելու, ինչպես նաև սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման մասին:
Մեր ունեցած տեղեկություններով, Թաթոյանի առաջադրմամբ ընդդիմադիր մի շարք ուժեր ցանկություն ունեն ձևավորել նոր բևեռ. ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի ընդդիմադիր քաղաքական ուժ արդեն իսկ լրջորեն հակված է պաշտպանել Թաթոյանի թեկնածությունը: Կան տեղեկություններ, որ նրա թեկնածության նկատմամբ բավական դրական է տրամադրված նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ի դեպ, թերթին հայտնի է նաև դարձել, որ Արման Թաթոյանին է միացել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, որի եղբայրը գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Արարատբանկի» խորհրդի նախագահն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան