ԱՊՀ երկրները ԱԳՆ-ի մակարդակով պայմանավորվել են դիմակայել ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին
ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչները Ղրղզստանի մայրաքաղաքում արտաքին գործերի գերատեսչությունների մակարդակով խորհրդակցությունների ընթացքում պայմանավորվել են համագործակցել ժամանակակից մարտահրավերներին և անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմակայելու հարցում։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
«Բիշքեկ քաղաքում, ԱՊՀ-ում Ղրղզստանի Հանրապետության նախագահության շրջանակներում, անցկացվել են ԱՊՀ անդամ երկրների արտաքաին ոլորտի գերատեսչություննի միջև ամենամյա խորհրդակցությունները՝ նոր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու վերաբերյալ: Խորհրդակցությունների մասնակիցները հաստատել են իրենց պատրաստակամությունը ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի համակարգում, ինչպես նաև այլ տարածաշրջանային կազմակերպություններում ՝անվտանգության նոր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու հարցում։
«Հանդիպման մասնակիցները քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ անվտանգությանն ուղղված նման նոր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար», ներառյալ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, դրանց ֆինանսավորման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցերը»,-հայտնել է Ղրղզստանի ԱԳՆ-ն։
Ղրղզական կողմը խորհրդակցությունների մասնակիցներին տեղեկացրել է «ահաբեկչության և ծայրահեղականության , թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում երկրի իրավասու գերատեսչությունների ընթացիկ աշխատանքի, ինչպես նաև «միջազգային հարթակներ գծով ծրագրված նախաձեռնությունների մասին»՝ գործընկեր պետությունների աջակցությամբ»։
Բիշքեկում խորհրդակցություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Համագործակցության հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչներ։
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակը «անհեռատեսություն» է անվանել ԱՊՀ ՄԽՎ-ից դուրս գալու իշխանությունների որոշումը
- Ռուսաստանը հավատարիմ է ԱՊՀ-ի հետ ամենասերտ համագործակցությանը. Պուտին
- Կառավարության ընդունած որոշումը կնպաստի ԱՊՀ տարածքում ներդրումային գործունեության ազատականացմանը
- ՌԴ ԱԴԾ տնօրենը հայտարարել է ԱՊՀ-ն ապակայունացնելու Արևմուտքի ցանկության մասին
- Մոլդովայի կառավարությունը չեղարկել է ԱՊՀ երկրների սահմանների պաշտպանության մասին համաձայնագիրը
- Քաղաքական գործիչը Վրաստանի օրինակով ենթադրել է, թե ինչի կհանգեցնի ԱՊՀ-ից Մոլդովայի դուրս գալը
- Արևմուտքը սադրանքներ է նախապատրաստում ԱՊՀ երկրներում իրավիճակն ապակայունացնելու համար. ԱՊՀ գլխավոր քարտուղար
- Միրզոյանը կես ժամ ուշացել է Սամարղանդում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների հավաքից, հետո ասել, որ քնած է մնացել
- ՀՀ գործադիրն այսօր կդադարեցնել ԱՊՀ մշակութային համագործակցության աջակցության ֆոնդի ստեղծման մասին արձանագրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին