Աննա Կոստանյան. Եթե ձեզ համոզեն, որ փողոցում որևէ տեղ կարող եք ստորագրել ՀայաՔվեի համար, ստորաբար խաբում են
ԱԺ նախկին պատգամավոր, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը գրում է.
«Հարգելի' քաղաքացիներ` ընկերներ, հարազատներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ,
Արդեն ստանում ենք ազդակներ, որ փողոցում մարդկանց ապակողմնորոշում են ստորագրահավաքի անցկացման վայրերի հետ կապված։
Հիշեցնեմ, որ ՀայաՔվե -ն անց է կացվում ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ՇԵՆՔԵՐՈՒՄ բացառապես, իսկ մարզերի խոշոր համայքներում մեկնարկելու է վաղը։
Եթե ձեզ նույնիսկ համոզեն, որ փողոցում որևէ տեղ կարող եք ստորագրել ՀայաՔվեի համար, ձեզ ստորաբար խաբում են։
Ստորագրելուց հետո մեր ներկայացուցիչները ձեզ տրամադրելու են նկարում ներկայացված ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ, որն ապացույց է, որ դուք մասնակցել եք հենց ՀայաՔվեի ստորագրահավաքին։
Ցավով պիտի արձանագրել, որ Արցախի համար մեկնարկած օրինական այս գործընթացում նույնիսկ նման ստոր քայլերն անխուսափելի են։
Պարզապես եղե'ք ուշադիր»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետարանում հասկացան՝ հայտնվում են փակուղու մեջ, նույնիսկ գլխավոր դատախազը չի կարող իրենց փրկել. Չալաբյան
- Քաղաքապետարանը պատասխանել է «Հայաքվե»-ին
- «Հայաքվե»-ն նաև քաղաքապետարան է դիմել
- Երբ հավասար անարգել իրավունքը կապահովեն, այդ ժամանակ էլ ստորագրահավաքը կշարունակենք. Չալաբյան
- Քաղաքապետարանն արձագանքում է Չալաբյանի հայտարարությանը
- Ահազանգ. Քաղաքապետարանը տարածքներ չի տրամադրում «Հայաքվե»-ին ստորագրահավաքի համար
- Չալաբյան. Այժմ նախաձեռնությունը թևակոխում է վճռական շրջան
- Մեր նպատակը Արցախն այլ պետության կազմ ընդգրկում ենթադրող փաստաթղթի ստորագրումը քրեականացումն է. Ավետիք Չալաբյան
- Չալաբյան. Այսօր եկել ենք մի հանգրվանի, որ փորձում են մեր հիմնարար իրավունքը խլել՝ մեր ազգային գոյության իրավունքը
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին