Երևանի քաղաքապետարանում հասկացան՝ հայտնվում են փակուղու մեջ, նույնիսկ գլխավոր դատախազը չի կարող իրենց փրկել. Չալաբյան
Այսօրվանից Երևանում բացվել են «Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերը։ Ստորագրել կարող են 18 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները։ Օրենքով սահմանված ժամկետով 60 օր է հատկացվում 50 հազար ստորագրություն հավաքելու համար, որոնք կներկայացվեն Ազգային ժողով Հայաստանի Քրեական օրենսգրքում երկու կետ ավելացնելու առաջարկով. առաջին՝ ՀՀ անունից հանդես եկող պետական պաշտոնյան, ով իր գործողությամբ Արցախը կճանաչի որևէ այլ պետության կազմում, տվյալ պարագայում, բնականաբար, նկատի ունենալով Ադրբեջանը, պատժվում է 10-15 տարվա ազատազրկման, երկրորդ՝ ՀՀ անունից հանդես եկող պետական պաշտոնյան, ով իր հայտարարությամբ, իր այլ գործողություններով կժխտի Հայոց ցեղասպանության իրողությունը կամ կնսեմացնի դրա պատմական նշանակությունն ու վտանգավորությունը, ևս պատժվում է 10-15 տարվա ազատազրկման։
Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանում, որտեղ ընթանում է ստորագրահավաքը, լրագրողների հետ զրույցում «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ասաց, որ իրենք ստորագրահավաքը սկսելու համար բախվեցին խուլ դիմադրության Երևանի քաղաքապետարանում իշխանությունը յուրացրած խմբի կողմից, այդ իսկ պատճառով երեք օր ուշացումով են սկսում սահմանված ժամկետից։
«Մեր քաղաքապետարանում նստած են ինչ-որ իմաստով անհասկանալի մարդիկ, որոնք քաղաքը կառավարելու լիազորություններ չունեն։ Չունենալով այդ լիազորությունները՝ մտածեցին, որ իրենց կարող են Սահմանադրությունից և օրենքից վեր դասել։ Մենք որևէ կերպ չէինք պատրաստվում դա հանդուրժել, գնացինք բավական կտրուկ գործողությունների, երկուշաբթի հաղորդում տվեցինք դատախազություն հանցագործության մասին։ Հաղորդումը վերաբերվում է ոչ միայն Երևանի քաղաքապետարանին, նաև մի շարք մարզային համայնքապետարանների, որոնք, կարծում են, իրենց հայեցողությունն է՝ տարածքներ տրամադրել, թե ոչ, մինչդեռ դա իրենց սահմանադրական պարտականությունն է։ Հասկանալով, որ հայտնվում են փակուղու մեջ, նույնիսկ գլխավոր դատախազը չի կարող իրենց փրկել, ստիպված է լինելու քրեական գործ հարուցել, կարծում եմ, քաղաքապետարանում գտնվող խումբը հասկացավ, որ ավելի լավ է այս իրավիճակում չսրել հարաբերությունները, ենթարկվել օրենքի պահանջին»։
Նա ասաց, որ իրենք երեք օր ժամանակ կորցրեցին ստորագրահավաքը սկսելու համար առկա խոչընդոտները հաղթահարելու համար, բայց, հուսով է, արդյունավետ աշխատանքի դեպքում կարող են վերականգնել կորցրած ժամանակը։
«Բացի այդ, ԿԸՀ դիմաց այդ հարցը դրել ենք, որ ստորագրահավաքի ժամկետը համապատասխանաբար մի քանի օրով երկարաձգել՝ հաշվի առնելով այն խոչընդոտները, որոնք մեր առջև արհեստականորեն և ապօրինի կերպով ստեղծված էին»,- ասաց Չալաբյանը։
Հայաստանի մի քանի համայնքապետարաններ մերժել են ստորագրահավաքի համար տարածքներ տրամադրել։ Մասնավորապես Սպիտակ, Սիսիան, Դիլիջան, Ամասիա համայքներն են մերժել։
«Մենք հաղորդում ենք տվել հանցագործության մասին նաև այս մասով, կաշխատենք նույնպես կարգի հավիրել»,- ասաց նա՝ հավելելով, որ դատախազությունը դեռ ժամանակ ունի պատասխանելու համար, հետամուտ են լինելու, որպեսզի քրեական գործ հարուցվի։
Մարզերում ստորագրահավաքը կմեկնարկի հունիսի 30-ից։ Երևանի Արաբկիրի վարչական շրջանում էլ կսկսվի վաղվանից, քանի որ, ըստ Ա. Չալաբյանի, այստեղ նույնպես խոչընդոտներ էին ստեղծվել, որոնք հարթվել են։
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ քաղաքացու գրանցման հասցեն, բնակության վայրը էական չէ, ցանկացած բնակիչ կարող է մտնել ցանկացած կետ, որտեղ ստորագրահավաք է ընթանում ու միանալ «Հայաքվե»-ի ստորագրահավաքին։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 29-ից Երևանում բացվում են «Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերը մի շարք հասցեներում
- Քաղաքապետարանը պատասխանել է «Հայաքվե»-ին
- «Հայաքվե»-ն նաև քաղաքապետարան է դիմել
- Երբ հավասար անարգել իրավունքը կապահովեն, այդ ժամանակ էլ ստորագրահավաքը կշարունակենք. Չալաբյան
- Քաղաքապետարանն արձագանքում է Չալաբյանի հայտարարությանը
- Ահազանգ. Քաղաքապետարանը տարածքներ չի տրամադրում «Հայաքվե»-ին ստորագրահավաքի համար
- Դուք սրանով կրում եք հայ ժողովրդի դահճի կոչումը. Մենուա Սողոմոնյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
- Ինչպես էլեկտրոնային ստորագրությամբ միանալ Հայաքվեին
- ՀՀ նույնականացման քարտերով (ID card), (չիպով, pin puk կոդերով) այսօրվանից արդեն կարող եք միանալ #ՀայաՔվե նախաձեռնության ստորագրահավաքին. Մենուա Սողոմոնյան
- Նրանք, ովքեր ուզում են քաղաքացիական ֆորմատով պայքարել, հենց այդ առումով «ՀայաՔվե»-ն օգտակար է. Մենուա Սողոմոնյան
- ԿԸՀ կողմից հաստատվել է ՀայաՔվե նախաձեռնող խմբի դիմումը
- Չալաբյան. Այժմ նախաձեռնությունը թևակոխում է վճռական շրջան
- Մենուա Սողոմոնյան. Սա մնացած բոլոր գործընթացներին փոխլրացնող մի նախաձեռնություն է
- Մեր նպատակը Արցախն այլ պետության կազմ ընդգրկում ենթադրող փաստաթղթի ստորագրումը քրեականացումն է. Ավետիք Չալաբյան
- Չալաբյան. Այսօր եկել ենք մի հանգրվանի, որ փորձում են մեր հիմնարար իրավունքը խլել՝ մեր ազգային գոյության իրավունքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան