Ինձ վստահվել է Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարել ՔՊ-ի ընտրական շտաբը. Արմեն Փամբուխչյան
«Ինչպես գիտեք առաջիկայում տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրությունները, ինձ վստահվել է ղեկավարել ՔՊ-ի ընտրական շտաբը»,-կառավարության նիստից հետո տված ճապազրույցում հայտնեց ԱԻ-ն նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը:
Նա ասաց, որ որպես ՔՊ վարչության անդամ ղեկավարելու է շտաբը, ինչը մեծ վստահություն է իր անձին:
Լրագրողների դիտարկմանը, թե ՔՊ-ի վարկանիշն ընկած է, ինչպե՞ս կգնահատի Տիգրան Ավինյանի հնարավորությունները՝ Փամբուխչյանն ասաց. «Ըստ մեր ունեցած հարցումների՝ ՔՊ-ն ունի բավականին մեծ ռեյտինգ՝ ի դեմս մեր թեկնածու Տիգրան Ավինյանի»։
Մինչ այդ՝ կառավարության նիստի ավարտին էլ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Փամբուխչյանին՝ համատեղ աշխատանքի համար:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Արմեն Փամբուխչյանին նոր պաշտոն են առաջարկե՞լ
- Արցախին հումանիտար օգնություն ԱԻՆ-ի միջոցով չի ուղարկվել. Արմեն Փամբուխչյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան