Արցախից Կարմիր խաչի միջնորդությամբ 12 բուժառու տեղափոխվել է Հայաստան
Այսօր 29-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 12 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդմամբ, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 15բուժառուներ՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 29 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 79 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից 14 բուժառու ուղեկցողների հետ միասին տեղափոխվել են Հայաստան
- Արցախից 17 բուժառու տեղափոխվել է Հայաստան
- Վերականգնվել է Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան