Նույնիսկ գործող օրենքի ճիշտ կիրառման ու մեկնաբանման դեպքում՝ այս վարույթը չէր կարող հարուցվել. Դատավորի ներկայացուցիչը՝ ԲԴԽ-ում
Բարձրագույն դատական խորհրդի նիստում Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարադատության նախարարի պարտականությունները կարող Լևոն Բալյանի միջնորդության քննությանը Արտակ Բարսեղյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը հայտարարեց, որ վիճարկում են վարույթի հարուցման որոշման իրավաչափությունը։
Նա ընդգծեց, որ նույնիսկ գործող օրենքի ճիշտ կիրառման ու մեկնաբանման դեպքում այս վարույթը չէր կարող հարուցվել։
«Այս գործով, որով վարույթ է հարուցվել որպես առիթ ծառայեցնելով 2019 թվականի վճիռը, ոչ իրավաչափ է նման վարույթի հարուցումը, կատարվել է օրենքների սխալ մեկնաբանության ու սխալ կիրառության ադյուքում»,- ասաց Է. Ամիրխանյանը։
Հիշեցնենք, որ վարույթի հիմքում ՄԻԵԴ վճիռներից մեկն է. արդարադատության նախարարը միջնորդել է դատավորներին պատժել 2009 թվականին, այսինքն՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտերի համար՝««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն մերժեց Սիրանուշ Սահակյանի՝ նիստը հետաձգելու միջնորդությունը
- Դատավորներին պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմելու որոշումն անհիմն է, թերի, վարույթի հարուցումն՝ ապօրինի. Տիգրան Պետրոսյան
- Ինչու ցատկեցիք այդ գործերի վրայից և հասաք մեզ. Սիրանուշ Սահակյանը՝ ԲԴԽ-ում
- Խախտման հանգամանքներն առանց ուսումնասիրության եք որոշել կարգապահական պատասխանատվության ենթարկել. Դատավորը՝ ԲԴԽ-ում
- Դուք ընդունել եք՝ ձեր և նախարարի ընկերական հարաբերություններն ազդեցություն ունեն ձեր որոշումների կայացման վրա. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործի քննումը ԲԴԽ-ում հետաձգվեց
- ԲԴԽ նախագահը ցանկանում է որքան հնարավոր է շուտ, թեկուզ օրենքի խախտումներով, կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին. Պետրոսյան
- Չեք դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն. Դատավորը՝ ԲԴԽ նախագահին
- Իմ նկատմամբ ձեր կողմնակալ վերաբերմունքի իրական պատճառը հայտնի է միայն ձեզ. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- ԲԴԽ-ն ԱՆ պահանջով 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործն է քննում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան