ԲԴԽ-ն մերժեց Սիրանուշ Սահակյանի՝ նիստը հետաձգելու միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհրդի նիստում Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարադատության նախարարի պարտականությունները կարող Լևոն Բալյանի միջնորդության քննությանը Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը էլեկտրոնային տարբերակով միջնորդություն է ներկայացրել՝ աշխատանքային հինգ օրով հետաձգել ԲԴԽ նիստը։
Աստղիկ Խառատյանի մյուս ներկայացուցիչ Արմեն Գալստյանն ընթերցեց Ս. Սահակյանի միջնորդությունը, ով այսօր անհնարությամբ պայմանավորված ներկա չէ նիստին։
Ս. Սահակյանի միջնորդության համաձայն. «Երկու ժամը բավարար չէ արդարադատության նախարարության պատասխանները վերլուծելու, դիրքորոշում ձևավորելու, այն հիմնավորելու համար, նման պայմաններում ներկայացուցչի մասնակցությունը դատական քննությանը կրում է ձևական բնույթ, իսկ պաշտպանության իրավունքի իրականացումն անարդյունավետ է։ Հաշվի առնելով պատշաճ պաշտպանության կազմակեպման անհնարինությունը՝ միջնորդում եմ ԲԴԽ նիստի հետաձգումն առնվազն հինգ աշխատանքային օր՝ ապահովելու համար արդար դատաքննության իրավունքի այնպիսի էական երաշխիքները, ինչպիսին են պաշտպանության համար բավարար ժամանակ, հնարավորություն ունենալու իրավունքը, կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը»։
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց միջնորդությունը և նիստը շարունակվեց։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորներին պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմելու որոշումն անհիմն է, թերի, վարույթի հարուցումն՝ ապօրինի. Տիգրան Պետրոսյան
- Ինչու ցատկեցիք այդ գործերի վրայից և հասաք մեզ. Սիրանուշ Սահակյանը՝ ԲԴԽ-ում
- Խախտման հանգամանքներն առանց ուսումնասիրության եք որոշել կարգապահական պատասխանատվության ենթարկել. Դատավորը՝ ԲԴԽ-ում
- Դուք ընդունել եք՝ ձեր և նախարարի ընկերական հարաբերություններն ազդեցություն ունեն ձեր որոշումների կայացման վրա. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործի քննումը ԲԴԽ-ում հետաձգվեց
- ԲԴԽ նախագահը ցանկանում է որքան հնարավոր է շուտ, թեկուզ օրենքի խախտումներով, կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին. Պետրոսյան
- Գերագույն դավաճանի կողմից ԲԴԽ գործուղված Կարեն Անդրեասյանը վերածվել է մեծագույն իրավասպանի.Ռուբեն Մելիքյան
- Չեք դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն. Դատավորը՝ ԲԴԽ նախագահին
- Իմ նկատմամբ ձեր կողմնակալ վերաբերմունքի իրական պատճառը հայտնի է միայն ձեզ. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- ԲԴԽ-ն ԱՆ պահանջով 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործն է քննում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին