Եկամուտների հայտարարագիր ներկայացնողները կկարողանան եկամտահարկից հետ ստանալ իրենց ծախսերի մի մասը
«Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ ներդրվել է նաև սոցիալական ծախսերի համարկարգ, որի շրջանակներում հայտարարատուները հնարավորություն են ստանալու եկամտահարկի գումարներից հետ ստանալ իրենց կամ իրենց ընտանիքի համար կատարված առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության գծով ծախսերը»,-կառավարության նսիտում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարաի ներկայացմամբ՝ր նախագծով սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով հայտարարատու համարվող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները):
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռք բերման ծախսերը: Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից չեն կարող օգտվել հայտարարատու ֆիզիկական անձ հանդիսացող՝ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշմամբ սահմանված՝ սոցիալական փաթեթի շահառուները: Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 50.000 դրամը,
-կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները: Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 100.000 դրամը:
Առաջարկվում է նաև սահմանել, որ վերոնշյալ բոլոր ուղղություններով փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերը չեն կարող գերազանցել 100.000 դրամը:
Ընդ որում, հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց ընտանիքի անդամների շրջանակը սահմանվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված ընտանիքի անդամների շրջանակը:
Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ներկա փուլում բնակարանային ապահովու-թյան գծով սոցիալական ծախսի առանձին ուղղություն չսահմանել, քանի որ գործող հարկային օրենսդրությամբ (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով) սահմանված են կարգավորումներ բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով եկամտային հարկի վերադարձման համար:
Առողջապահության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղությունը սահմանելիս դիտարկվել են ինչպես առողջության ապահովագրության գծով կատարված ծախսերը փոխհատուցելու, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից ուղղակի կատարված՝ առողջության հետ կապված ծախսերը փոխհատուցելու հնարավորությունները և նպատակահարմարությունը: Որպես առողջապահության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղություն՝ նախագծով առաջարկվում է սահմանել առողջության ապահովագրության գծով կատարված ծախսերը, մասնավորապես, հաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի մասով ներկայումս իրականացվող քաղաքականությունն ուղղված է առողջության ապահովագրության համընդհանուր համակարգ ներդնելուն: Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը սահմանելիս ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետությունում գործող առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության փաթեթները` ներառյալ դրանց ապահովագրական վճարները, ծածկույթը և հատուցման առավելագույն չափերը: Մասնավորապես, ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրական փաթեթների գները սկսվում են 10.000 դրամից և, օրինակ՝ 50.000 դրամ գումարի սահմաններում առաջարկվող փաթեթները համարվում են միջին ծածկույթով ստանդարտ առողջության ապահովագրական փաթեթներ»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը մոտ 19 մլրդ դրամ հատկացրեց 47 կմ ճանապարհների վրա աշխատանքներ կատարելուն
- Մեր կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների և բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը. Փաշինյան
- Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունը Սևանա լճից լրացուցիչ 70 մլն մ³ ջուր կվերցնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան