Երևանում այս պայմաններում հաց են արտադրում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Գետաբակ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Տեսչական մարմնից մանրամասնում են՝
- արտադրական շինությունների կառուցվածքը, դասավորությունը և չափսերը չեն ապահովում հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը,
-չի ապահովվել բնական և մեխանիկական օդափոխությունը, պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից, կեղտի կուտակումներից և բորբոսի առաջացումից,
- պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պատշաճ չեն լվացվել, մաքրվել և ախտահանվել, չեն եղել բարվոք վիճակում։
- սննդի կառույցն ապահովված չէ անձնակազմի համար հանդերձարանով,
- աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական ու պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին