Թմրամիջոցների տեղափոխումը բանանի արկղերով՝ նոր թրենդ
Բանանի արկղերով թմրամիջոցների տեղափոխումը երկրից երկիր կարծեք նոր թրենդ է դարձել։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Իտալիայում բանանի արկղերում հայտնաբերեցին մեծաքանակ թմրամիջոց, որն ուղևորվելու էր Հայաստան։ Ապա Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարեց, որ Հայաստան ներկրված բանանի արկղերում թմրամիջոց են հայտնաբերել։
Այսօր նման դեպքեր են բացահայտվել Իսպանիայում ու Ռուսաստանում։
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում Ուզբեկստանից եկած բանանի արկղերում հայտնաբերել են մեծ քանակությամբ կոկաին։ Նախնական տվյալներով տասը փաթեթներում հայտնաբերած խմբաքանակի գինը կազմում է 450 մլն ռուբլի։ Նշենք, որ մեկ ռուբլին 4.5 դրամ է։
«Գազետա.ռու»-ն նշում է, որ բեռն Ուզբեկստան հասել է աֆրիկյան և եվրոպական նավահանգիստներով։
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան բացահայտել է հանցավոր խմբի գործունեությունը, որը զբաղված է եղել Հարավային Աֆրիկայից թմրանյութերի տեղափոխմամբ։
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, գործողության ընթացքում իրավապահները ձերբակալել են 13 մարդու, որոնք երկիր են փորձել մտցնել 6.5 տոննա կոկաին բանանի արկղերում։ Դրա գինը սև շուկայում գնահատվում է 233 մլն եվրո։
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
- Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են հայտնաբերում թմրանյութով լի արկղերը
- Միհրան Պողոսյանը՝ մեծ չափաբաժին թմրամիջոցի հայտնաբերման լուրերի կապակցությամբ
- 1 տոննա կոկաինի հասցեատերը կարծես թե բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է. Նիկոլ Փաշինյան
- Հայաստան է բերվել տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոց
- 3 տոննա կոկաին է հայտնաբերվել Իտալիայում, ուշադրություն՝ որը Էկվադորից պետք է հասներ Հայաստան. Ագնեսսա Խամոյան
- Իտալիայում առգրավված թմրամիջոցը վաճառողներին ավելի քան 800 մլն եվրո եկամուտ էր բերելու
- Էկվադորում բանանի արկղերում պահված 4 տոննա կոկային են առգրավել