Կառավարությունը մոտ 19 մլրդ դրամ հատկացրեց 47 կմ ճանապարհների վրա աշխատանքներ կատարելուն
«Նախագծով նախատեսվում է 18.9 մլրդ դրամ հատկացնել, որից 18.6 միլիարդը շինարարության համար է, մնացած մասը հատկացվում է տեխնիկական և հեղինակային հսկողության համար: Այս գումարով ավելի մեծ կիլոմետրերով ճանապարհներ ենք սկսում, բայց այս փուլում 47-ի ավարտն է նշված»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով բյուջեից հերթական վերաբաշխում կատարելու նախագիծը:
Նրա խոսքով՝ գումարը կուղղվի 24 ճանապարհի այն հատվածներին, որոնք այս տարի ավարտական տեսքի կբերվեն, և այն կազմում է 47 կմ:
Ըստ Սանոսյանի՝ աշխատանքները նախատեսված են Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի մարզերում՝ հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհահատվածների հիմնանորոգման համար:
Նիկոլ Փաշինյանն էլ 30 րոպե թվարկեց, թե որ ճանապարհներին է ուղղվելու գումարը
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը՝ 31.600-ի փոխարեն հասնելու է 36.000 դրամի. Նարեկ Մկրտչյան
- Մեր կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների և բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը. Փաշինյան
- Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունը Սևանա լճից լրացուցիչ 70 մլն մ³ ջուր կվերցնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան