Քաղաքացուն արգելել են մասնակցել «ՀայաՔվե»-ին՝ պատճառաբանելով հագուստը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Այսօր մի քաղաքացու արգելել են մասնակցել ՀայաՔվե-ին և քվեարկել, պատճառաբանելով, որ նա ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ շորտերով է:
Քաղաքացուն տվել են թուղթ, որտեղ գրված է, որ էլի ուշադրություն, հանրային ծառայողը պետք է բացառի «տոնական, փայլուն, թափանցիկ... հագուստ կրելը»:
Քաղաքացին իհարկե հանրային ծառայող չէ և աշխատանքի չէր գնում, այլ ցանկանում էր քվեարկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը և Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենսդրական փսփոխության օգտին:
Ներքևում տեղադրում եմ քաղաքացու նկարն, ում շորտերի պատճառով արգելել են իրացնել իր սահմանադրական իրավունքը և ԱԺ նիստերի դահլիճից կադր ՔՊ պատգամավորի մասնակցությամբ:
Հ. ես երբեք չէի անդրադառնա հագուստի թեմային, եթե այս ռեժիմը չորոշեր դա էլ դարձնել գործիք` քաղաքացիների իրավունքների ոտնահարման համար»:
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ՝ մեր ժողովրդի մեջ 50 հազար առողջ մարդ կգտնվի ու կմիանա «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին. Գյուլումյան
- Աննա Կոստանյան. Եթե ձեզ համոզեն, որ փողոցում որևէ տեղ կարող եք ստորագրել ՀայաՔվեի համար, ստորաբար խաբում են
- Հունիսի 29-ից Երևանում բացվում են «Հայաքվե»-ի ստորագրահավաքի կետերը մի շարք հասցեներում
- Քաղաքապետարանը պատասխանել է «Հայաքվե»-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին