Մակրոն. Արցախի հարցում մնում եմ վճռական, կշարունակեմ իմ ջանքերը, նույնիսկ եթե միջազգային ընտանիքում գրեթե միակն եմ այս օրակարգով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել է Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների (տնտեսական, քաղաքական, համայնքային, մարզական, մշակութային, առևտրային, գիտակրթական և այլն) հետ, որոնց անձամբ է հրավիրել։ Այս մասին գրում է ՀՅԴ պաշտոնական arfd.am կայքը։
«Այդ օրը երեկոյան Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա է նաև պատգամավոր Սաբրինա Ակրեստի-Ռուպաշը, պատասխանելով իրեն ուղղված կոչին՝ «պարոն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական հարձակումների դեմ մենք ակնկալում ենք ավելի հզոր նախաձեռնություն՝ գործնական և ոչ միայն բարոյական», ասել է հետևյալը. «Ալիևի վրա ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և կգործադրեմ, քան նույնիսկ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»,- գրել է arfd.am կայքը։
Արձագանքելով նախագահի այս պատասխանին՝ ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն ասել է․ «Պարոն նախագահ, մենք՝ որպես Ֆրանսիայի քաղաքացիներ, դիմում ենք ձեզ՝ որպես մեր նախագահի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահի, և ակնկալում ենք, որ դուք գործնական աջակցություն ցույց կտաք արցախցի մեր հայրենակիցներին։ ... Պետք է հստակ լինի նաև, որ մեզ համար անընդունելի է հայկական դարավոր Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու ցանկացած խոսակցություն կամ մտադրություն»։
Նախագահ Մակրոնն ասել է. «Չկասկածեք իմ վճռականության մեջ՝ կապված Արցախի և ընդհանրապես Հայաստանի հետ։ Ես կշարունակեմ իմ ջանքերը, նույնիսկ եթե միջազգային ընտանիքում գրեթե միակն եմ այս օրակարգով։ Դուք նաև գիտեք, որ Ֆրանսիան իր ռազմական կցորդին առաջին անգամ ուղարկել է Հայաստանում իր դեսպանատուն, որը պետք է ինչ-որ բան նշանակի, չէ՞։ Մենք պետք է անենք հնարավորը, առավելագույնը»։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն Ֆրանսիային մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար խոչընդոտներ ստեղծելու մեջ
- Ֆրանսիայի ԱԳՆ-ի համար ամբողջ Արցախի Հանրապետությունը անկլավ է
- Հայկական կողմի օկուպացված դիրքերից Ադրբեջանի ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ
- Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը Մամիջանյանը բարձրաձայնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ագրեսիայի հնարավորությունները
- Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը չի փոխել իր դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև բանակցություններին աջակցելու հարցում՝ չնայած Մակրոնի մասին Ալիևի խոսքերին
- Ֆրանսիայի ԱԳՆ. Ցանկանում ենք ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով դրական դինամիկա