Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում. Նիկոլ Փաշինյան
«Այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր՝ Ադրբեջանի տեղեկատվական գրոհներով, թե իբր ԼՂ պաշտպանության բանակը շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադարի ռեժիմը»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ հունիսի 28-ին ադրբեջանական զինուժը հրետանային միջոցներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել ԼՂ պաշտպանական դիրքերին, ինչի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել:
Նա հայտնեց, որ ադրբեջանական հրապարակումների մտացածին լինելը ԼՂ իշխանությունների կողմից ի ցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում:
«Ադրբեջանի գործելակերպն ավելի ու ավելի տեսանելի կերպով հենց այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից, ինչի ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված22/56 բանաձևան է»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ դրա 15-րդ կետում ԵԽԽՎ-ն արձանագրում է. «Վեհաժողովն չափազանց անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և կոչ է ոնւմ Ադրբեջանին մերժել նման հռետորաբանությունը և քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի դեմ՝ այդ թվում հանրային և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այնպես էլ ատելության և հանցագործությունների դեմ պայքարելու համար»:
Գործադիրի ղեկավարը մանրամասն անդրադարձավ զեկույցին՝ շեշտելով, որ նրանում նաև առաջարկվում է խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում չեզոք միջազգային ներգրավվածություն ապահովել:
«Հունիսի 28-ի սադրանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերն հասցեագրելու ջանքերը ձեզոքացնելու նպատակ ունեն»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք. ՌԴ ՊՆ
- Ադրբեջանը կրակել է հրետանային միջոցներից, հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ
- Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ. ԱՀ ՊՆ
- Ադրբեջանը խախտել է հրադադարը, կրակել տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Ելույթ եմ ունենում, որպեսզի ապագայում ոչ ոք չասի` «Մենք որտեղի՞ց իմանայինք». Գևորգյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
- Արցախից՝ ԵԽԽՎ-ին. Եթե իսկապես ցանկանում եք կասեցնել Արցախում հայերի էթնիկ զտումը, պետք եբ պատժամիջոցներ Ադրբեջանի վարչակազմի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան