Նաիրի Հունանյանի եղբորը ներում չի շնորհվել
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մերժել է ներում շնորհել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կատարողներից Նաիրի Հունանյանի եղբորը՝ Կարեն Հրաչիկի Հունանյանին։
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Արդարադատության նախարարությունից։ Կարեն Հունայանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին մամուլը գրեց՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Կարեն Հունանյանն արդարադատության նախարարություն ներման խնդրագիր է ներկայացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին