«Նոր Զովք»-ի և «Ալեքս Տեսքտիլ»-ի կողմից հայտարարագրվել է 5.1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2023 թվականի փետրվարին հայտնաբերվել էր «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանը (սերվերը), որում արտացոլվում էին հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ սերվերում պարունակվող տեղեկատվության վերծանման և կոմիտեի կողմից իրականացված համալիր հարկային ստուգումների արդյունքում հաստատվել են իրացման շրջանառությունները թաքցնելու հանգամանքները:
2023 թ. մայիս և հունիս ամիսներին արդեն իսկ առանձին կազմակերպությունների կողմից համալիր հարկային ստուգումների ընթացքում ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում «Նոր Զովք» ՍՊԸ-ի գծով առաջացել է շուրջ 4.0 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, իսկ «Ալեքս Տեսքտիլ» ՍՊԸ-ի գծով` 1.1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Տեղեկատվության շտեմարանից (սերվերից) վերհանված տեղեկատվության հիման վրա` այլ հարկ վճարողների հարկային պարտավորությունների ճշտման գծով քննչական և ստուգողական վարույթները շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. «Նոր զովք»-ը վերականգնել է պետությունից թաքցված հարկային պարտավորություններից 2 մլրդ դրամը
- Մեղադրանքներ են ներկայացվել «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ տնօրենին, աշխատակիցներին և նրանց օժանդակած այլ ընկերության սեփականատիրոջը
- «Նոր Զովքի» դեմ իրականացվում է համակարգված արշավ. ընկերության հայտարարությունը
- Փաշինյանը՝ «Նոր Զովք»-ի շուրջ արձագանքներին. Եղավ, ձեր ասածն է
- ՊԵԿ. «Նոր Զովք»-ի պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4․1 մլրդ դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա